Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: 

«Մեր բողոքները մերժվեցին, Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` նշելով, որ այդ որոշման հիման վրա կալանավորվելու է:

Նա հավելեց, որ մեկնաբանությունները կտան այսօր՝ ժամը 18:00-ին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել