Դեկտեմբերի 6-ին «Բոհեմ» թատրոնում կայացավ դերասան Ռաֆայել Երանոսյանի առաջին՝ «tRaffik» մոնոներկայացման պրեմիերան, որին հրավիրված էին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: BlogNews.am-ը ևս ներկա էր պրեմիերային և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:  

Սցենարի հեղինակը Արմեն Վարդանյանն է, իսկ ներկայացման ժամանակ քննարկվում են ոչ միայն քաղաքակն վերջին թեմաներն, այլև անդրադառնում են մեզ՝ հայերիս, բնորոշ շատ թեմաներ, և թե ինչպես դերասանը մի օր որոշեց հայրենի գյուղից տեղափոխվել Երևան, ինչ ճանապարհ անցավ և թե ինչու մինչև հիմա չի ամուսնանում:

Դերասանի խոսքով մոնոներկայացման մտահաղացումը վաղուց ուներ, սակայն որոշ հանգամանքների բերումով այն հետաձգվում էր, իսկ նախապատրաստական աշխատանքները տևել են մեկուկես տարի:  «Թավշյա հեղափոխությունը պատճառ դարձավ, որպեսզի սցենարը հիմնովին փոխվի, քանի որ այն այլևս արդիական չէր: Այս ամենի հետ մեկտեղ, արդյունքում փորձել ենք այնպես անել, որ բոլորին հետաքրքիր լինի, ինչպես նաև չկորցնի իր արդիականությունը»,- նշեց Ռաֆոն:

Հանդիսատեսի շարքում էին նաև դերասանի հայրը և հորաքույրը, երեկոյի ավարտին Ռաֆայելը հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց: Իսկ ներկայացումը դերասանը նվիրեց մոր հիշատակին:

Նշենք, որ հաջորդ ներկայացումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել