Ամերիկուհի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի և իսպանացի Ռաֆայել Նադալի դիմակայության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

Ուիլյամսը դժվարացել է պատասխանել, թե ով է ավելի լավ թենիսիստ.

«Կարծում եմ՝ հնարավոր չէ ասել, թե այս թենիսիստներից ով է լավագույնը: Ռոջերը մեծագույն թենիսիստ է, ով շատ բան է արել մեր մարզաձևի զարգացման համար:

Նա հիանալի մարզիկ և մարդ է: Ռոջերի կարիերան բավականին երկար է ստացվում:

Մյուս կողմից Ռաֆան բարձր մակարդակով սկսել է հանդես գալ շատ վաղ տարիքից: Նա երիտասարդ տարիքում հաղթել է «Grand Slam» շարքի մրցաշարերում: Նրան ևս կարելի է անվանել մեծագույն թենիսիստ:

Եթե նայենք վիճակագրությանը՝ Ֆեդերերը Նադալից շատ է հաղթել «Grand Slam» շարքի մրցաշարերում: Դա, անխոս, պետք է հաշվի առնենք»,- Ուիլյամսի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել