Life.panorama.am-ը գրում է.

«The Beatles»  խմբի առաջատար Ջոր Լենոնը մահացել է դեկտեմբերի 8-ին: Նրան սպանել են Նյու Յորքի փողոցներից մեկում՝ իր տան մուտքի մոտ: Երգչին սպանել է իր իսկ երկրպագուն, ով 5 անգամ կրակել է Լենոնի մեջքին:

Մոտակայքում գտնվող վկան շտապ օգնություն է կանչել, որը Լենոնին հիվանդանոց է հասցրել: Բայց այդ ժամանակ երգիչը արդեն շատ արյուն էր կորցրել և բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը:

Ջոն Լենոնի մահից հետո նրա մարմինը վառել են, և կինը՝ Յոկոն, տարածել է մոխիրը Նյու Յորքի կենտրոնական այգում:

Նրա երգերն ու մտքերը դեռևս հուզում են մարդկանց սրտերը:

 

• Կյանքում կա հիմնական 2 մոտիվացիա: Վախը և սերը: Երբ մենք վախենում ենք, ապա դուրս ենք ընկնում կյանքից: Երբ սիրում ենք, ընդունում ենք այն ամենը, ինչ առաջարկում է կյանքը՝ կրքով և անհանգստությամբ: Ի սկզբանե պետք է սովորենք սիրել ինքներս մեզ, մեր առավելություններն ու թերությունները: Եթե մենք չսիրենք ինքներս մեզ, ապա չենք կարողանա սիրել ուրիշին և չենք կարողա ստեղծագործել: Զարգացումն ու լավագույն աշխարհի ձգտումը  այն մարդկանց քաջությունն է, ովքեր սիրում են կյանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել