Analitik.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է «Аravot.am» կայքում դեկտեմբերի 6-ին «Նախընտրական բուտերբրոդներ` Սիսիանի զորամասում» վերնագրով հրապարակված հոդվածում տեղ գտած պնդումներն այն մասին, թե «Սիսիանում տեղակայված զորամասում օրերս նախընտրական բուտերբրոդներ են բաժանվել» (մեջբերումը Аravot.am-ից):

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ լրջագույն ջանքեր է գործադրել` նախընտրական շրջանում զորամասերում քաղաքական քարոզչության որևէ դրսևորում իսպառ բացառելու նպատակով, ինչի վերաբերյալ խստիվ հանձնարարականներ են տրվել բանակային բոլոր ստորաբաժանումների հրամանատարական կազմերին: Հանձնարարականի պատշաճ կատարումը գտնվում է ՊՆ և ԶՈւ ղեկավարության ամենօրյա վերահսկողության տակ:

Ցավում ենք հոդվածում տեղ գտած ապատեղեկատվության համար և, հետագայում նմանատիպ թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ևս մեկ անգամ կոչ անում ՀՀ զինված ուժերին վերաբերող տեղեկատվություն տարածելիս օգտվել պաշտոնական աղբյուրներից, կամ ճշտել այն պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունից:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ` Գևորգ Ալթունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել