«Մինչ նախկին իշխանությունները դժ­գոհում են գնաճից, Հայաստանում սկ­սել են նվազել բենզինի գները: 
«Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 440 դրամով, պրեմիում տեսակը՝ 460-ով: 

«Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ և վա­ճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ մինչև Ամանոր այն 20 դրամով էլ կէժանանա: 

Սա հետևանք է միջազգային շուկայում գնային տա­տանումների, բայց նկատենք՝ նախկի­նում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել