Շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, սակայն կոռուպցիան հաղթահարվում է ոչ միայն ասֆալտին փռելով և պատերին ծեփելով, (ասեմ ավելին, դա ոչ մի կապ չունի իրական հակակոռուպցիոն պայքարի հետ ) այլ համակարգված և տրամաբանական քայլերի հետ: Եկեք հասկանանք կոռուպցիոն ռիսկերը որտեղից են սկսվում: Առաջինը դա ոչ արդյունավետ պետական կառավարման համակարգն է և պայմանները, որոնք բերում են կոռուպցիայի:
Կոռուպցիան դա տեսական հասկացողություն չէ, կոռուպցիան դա մարդիկ են, և եթե դու պահանջում ես մարդկանցից, որ կաշառք չվերցնեն, ապա դրա հետ մեկտեղ պետք է ստեղծես նվազագույն պայմաններ: Կարևորագույն պայմաններից մեկը դա աշխատավարձն է այն ոլորտներում, որոնք կրում են իրենց մեջ ամենամեծ կոռուպցիոն ռիսկերը: Կարճ ասած՝ մինչև բժիշկը, ուսուցիչը, ոստիկանը, մաքսայինի և հարկայինի աշխատողը չստանան արժանապատիվ աշխատավարձ, ոչ մի կոռուպցիայի դեմ պայքար չի կարող լինել: Քանի դեռ մարդիկ ստանում են կոպեկներ՝ կլինի դա աշխատավարձի ձևով, թե՝ թոշակների, ոչ մի հակակոռուպցիոն պայքար արդյունավետ չի լինի: Գիտեմ ինչ կհակադարձեք, սակայն համոզված եմ, որ ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում այդ հարցերը հնարավոր է շուտափույթ լուծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել