«Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտա­հերթ խորհրդարանական ընտրություն­ները դիտարկելու նպատակով Հայաս­տան գործուղված ԵԱՀԿ ժողովրդավա­րական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դի­տորդները վերջին օրերին ինտենսիվ հան­դիպում են պատգամավորության ընդդի­մադիր թեկնածուների հետ: ՀՀԿ-ականները, մեր տեղեկություններով, հատորնե­րով «նյութ» են տրամադրում եվրոպացի գործընկերներին, որոնք կարող են թանկ նստել Հայաստանի իշխանության հեղի­նակության վրա: 

Մասնավորապես, փաս­տեր են ներկայացնում իրենց նկատմամբ ճնշումների, մարդկանց վախեցնելու, տարածքներում վախի մթնոլորտ հաս­տատելու, նոր իշխանությունների կողմից տարբեր գործողությունների վերաբեր­յալ: Ընտրության հաջորդ օրը ԺՀՄԻԳ-ը կներկայացնի ընտրությունների նախնա­կան զեկույցը, իսկ դիտորդական առաքե­լության վերջնական զեկույցը կհրապա­րակվի մոտ 2 ամիս անց: 

Երեկ, օրինակ, նրանք այցելել են Արարատի մարզից ՀՀԿ-ական թեկնածու առաջադրված Մուրադ Մուրադյանին: «Եկել են մարզի իմ նախընտրական շտաբ, ժամուկես նստել են, հարցնում են՝ բա էս մարդ չի՞ գալիս ձեր շտաբ, ասել եմ՝ չէ, վախենում են: Հարցրին՝ քանի՞ անդամ ունեք մարզում, ասեցի՝ 4 հազար 147, բա տոմս ունե՞ն, ասեցի, որ ՀՀԿ անդամ են, ուրեմն տոմս էլ ունեն: Այո, ամեն ինչ պատմել եմ էս վախի մթնոլորտի մասին, ասել եմ՝ մարզպետը սաղին վախեցնում է, իր շտաբում ամբողջ օրն իրար խփում են, հիմա մեր մոտ անեին, սաղիս հավաքել-տարել էին, երևի բաց էլ չթողնեին, բայց հիմա կտեսնենք իրանցից ում են բռնում, ինչ են անում»,- ասել է Մուրադյանը»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել