«Տավուշի մարզում հիմնական «պարտիան» մարզպետ Վահե Ղալումյանի և Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ ՏԿ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանի միջև է: 


«Մարտը» թեժ է, քանի որ եթե Սիփանը չանցնի ռեյտինգայինով, պատգա­մավոր չի դառնա՝ ցուցակի վերջում է: Մարզպետն էլ ուզում է ապացուցել, որ մարզում «ասողն» ինքն է, և ևս 3 թեկնածու է առաջադրել, որոնք, ըստ բնակիչների, «կենսագրություն չունեն»: 

Իսկ ցուցակի «ներքին օգտագործման տարբերակում», թեկնածուի անվան դիմաց նշված է, թե ով է նրան երաշխավորել: Լուսինե Անտոնյանին, Հայկանուշ Բեգլարյանին, Հայկ Չոբանյանին երաշխավորել է մարզպետը: Այստեղ իր սեփական խաղն ունի նաև Արարատ Միրզոյանը. նրա թեկնածուն վերահսկողականի աշխատակից Էդգար Ճաղարյանն է, որը փորձում է վարչական լծակներ կիրառել, սակայն Սիփանի «ներկայությունը» կաշկանդում է: Մյուս կուսակցություններից ակ­տիվ է «Մենք»-ը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել