Operativ.am-ը գրում է

Հոլիվուդի արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի միջոցառման ժամանակ հայտարարվել են հունվարի 6-ին կայանալիք «Ոսկե գլոբուս» 76-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդները:

Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով մրցանակաբաշխության կայքին, «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «Սև հովազ», «Բոհեմյան ռապսոդիա», «Աստղի ծնունդը» ֆիլմերը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում պայքարելու են «Հռոմ», «Կապհերնաում», «Աղջիկը», «Աշխատանք առանց հեղինակի» և «Խանութի գողերը» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել են Բրեդլի Քուփերը, Ալֆոնսո Կուարոնը, Փիթեր Ֆառելը, Սփայք Լին, Ադամ Մաքքեյը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի հավակնորդներն են «Սուպեր ընտանիքը 2», «Ռալֆն՝ ընդդեմ ինտերնետի», «Սարդ-մարդը. Տիեզերքի միջով» և «Շների կղզի» մուլտֆիլմերը:

Տղամարդկանց լավագույն դերի անվանակարգում կմրցակցեն Բրեդլի Քուփերը, Ուիլլեմ Դեֆոն, Լուկաս Հեջեսը, Ռամի Մալեկը:

Լավագույն կանացի դեր անվանակարգում ներկայացվել են Լեդի Գագան, Նիկոլ Քիդմանը, Գլեն Քլոուզը, Ռոզամունդ Փայկը, Մելիսա Մաքքարթին, Էմիլի Բլանթը, Շարլիզ Թերոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել