Արքայազն Ուիլյամը Կիպրոսում բրիտանական Ակրոտիրի ավիաբազա կատարած այցի ժամանակ կատակել է Քեյթ Միդլթոնի հանդերձանքի վերաբերյալ, հաղորդել է Daily Mail-ը:

Քեմբրիջի 36-ամյա դքսուհին հասարակության մեջ հայտնվել է կանադական Smythe ապրանքանիշի ճահճագույն սպորտային պիջակով և Jigsaw ապրանքանիշի լայն տաբատով: Քեյթ Միդլթոնը հանդերձանքը լրացրել է սպիտակ մետաքսե տոպով և կանաչ ձիթապտղի գույնի L.K. Bennett կլատչով:

«Իմ կինը քողարկվել է որպես ծառ»,- հեգնել է արքայազն Ուիլյամը զինվորականների հետ լուսանկարվելու ժամանակ:

Նոյեմբերին Քեյթ Միդլթոնն այցելել է Լեսթերի համալսարան, որտեղ նրան ներկայացրել են ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Վիչաի Շրիվադհանապրաբհայի կողմից հովանավորվող նախագիծը: Ծրագրի երիտասարդ մասնակից Սայ Գոտանին մոտեցել է Քեյթին և համբուրել նրա այտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել