Բու: Կարողանում եք հեշտությամբ ճանաչել մարդկանց, հասկանալ նրանց մտադրությունները: Իմաստուն եք, սովորաբար ավելի հասուն, քան ձեր հասակակիցները: Ինքնատիրապետումը չեք կորցնում նույնիսկ ձեզ համար ամենադժվար ժամանակահատվածում: Գնահատում եք ժամանակը, որն անցկացնում եք առօրյա կյանքից հեռու:

Գայլ: Յուրահատուկ եք: Ձեզ դուր է գալիս միայնությունը, բայց ժամանակ առ ժամանակ աջակցության և հասկացված լինելու կարիք եք ունենում: Գրավիչ եք, բայց այդ գրավչությունը կարողանում են տեսնել միայն նրանք, ում վստահում եք: Կարողանում եք տեսնել՝ ինչ է կատարվում մարդկանց հոգում: Անիմաստ է որևէ բան թաքցնել ձեզանից:

Արջ: Բոլոր հայացքներն ուղղվում են դեպի ձեզ, երբ սենյակ եք մտնում: Միայն արտաքին տեսքն արդեն հարգանք է առաջացնում ձեր անձի հանդեպ: Միշտ պատրաստ եք պայքարի: Տանել չեք կարողանում, երբ որևէ մեկը սպառնում է ձեր անվտանգությանը: Ներուժը ձեզ հնարավորություն է տալիս հաղթահարելու ցանկացած դժվարություն, որը հանդիպում է ձեր ճանապարհին:

Արծիվ: Ամբիցիոզ եք, մոտիվացված: Միայն առաջ եք շարժվում և անում հնարավոր ամեն բան՝ նախանշված նպատակներին հասնելու համար: Ցանկանում եք հաջողության հասնել կյանքում ցանկացած միջոցով: Նման եք արծվի, ով անխոնջ հետևում է նպատակին, քանի դեռ չի հասնել դրան:

Ցուլ: Բարի եք, ով վտանգի պահին կարող է տղամարդկություն ու խիզախություն ցուցաբերել: Ձեր բնավորության իրական գծերն այնքան էլ ակնհայտ չեն բոլորի համար. դրանք բացահայտվում են միայն լարվածության պահերին: Հաճախ օրինակ եք ծառայում մարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել