Իսկ հիմա մի պահ պատկերացրեք, որ մեկի մտքով անցներ, ու այդ մեկը գաղտնալսեր Սերժ Սարգսյանի կամ Գեորգի Կուտոյանի հեռախոսազրույցը: Կամ ավելի դաժան բան պատկերացրեք՝ որևէ մեկը գաղտնալսեր Սերժ Սարգսյանի և Գորիկ Հակոբյանի հեռախոսազրույցը: Գաղտնալսեր էլ՝ քիչ ա, մի հատ էլ համացանցում տարածեր այդ ամենը: Պատկերացրեցիք՝ ի՞նչ կլիներ այդ անձնավորության հետ:

Ասե՝ ինչ էլ պատկերացրեցիք, շատ ճիշտ կլիներ տվյալ դեպքի համար, քանի որ Հայաստանի ղեկավարին (անկախ այդ պահին պաշտոնը զբաղեցնողի անձից) և Ազգային անվտանգության ծառայության պետին (անկախ այդ պահին պաշտոնը զբաղեցնողի անձից) գաղտնալսելն ուղիղ պետության դեմ կատարվող հանցագործություն է, որի ժամանակ գաղտնալսված շատ տեղեկություններ կարող են անմիջական կապ ունենալ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների անվտանգության հետ, ու դրանք շատ հեշտությամբ գաղտնալսողը կարող է վաճառել: Տվյալ դեպքում պատրաստակամ գնորդներ մենք շատ ունենք:

Այնպես որ, այս թեման անիմաստ շատ է երկարում, ու մարդկանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը օր առաջ պետք է իրականանա, թե չէ հետագայում ավելի վատ ու վտանգավոր քայլեր կարող են կատարել, այս անգամ արդեն մեծ է հավանականությունը, որ օտար երկրների, հատկապես թշնամի երկրի հովանավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել