168.am-ը գրում է

U2 իռլանդական խումբը գլխավորել է Forbes-ի վարկածով 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը: Այդ մասին հաղորդվում է հանդեսի էլեկտրոնային տարբերակում:

Նրա տվյալներով՝ 2018 թվականի ընթացքում երաժիշտները վաստակել են 118 մլն դոլար: Խմբին հիմնական եկամուտները բերել են համերգային շրջագայությունը եւ Songs of Experience նոր ալբոմի թողարկումը: Առաջատարների եռյակում տեղ են գտել նաեւ Coldplay բրիտանական խումբը, որը վաստակել է 115,5 մլն դոլար, եւ բրիտանացի փոփ-երաժիշտ Ed Sheeran-ը (110 մլն դոլար): Անցյալ տարվա առաջատարը՝ ամերիկացի ռեփեր Diddy-ն, այս տարի զբաղեցրել է միայն տասներոդ տեղը:

2018 թվականի ընթացքում նրա եկամուտը կազմել է 64 մլն դոլար այն դեպքում, երբ 2017 թվականին այն հավասար էր 130 մլն դոլարի: 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակում են ամերիկացի երգիչ Բրունո Մարսը (100 մլն դոլար), փոփ-երգչուհի Քեթի Փերրին (83 մլն դոլար), քանթրի-փոփ-կատարողուհի Թեյլոր Սվիֆթը (80 մլն դոլար), ռեփեր Jay-Z-ը (76,5 մլն դոլար), Guns N՚ Roses ամերիկյան խումբը (71 մլն դոլար) եւ Pink Floyd ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը (68 մլն դոլար): Ընդամենը վարկանիշում ներկայացված է 30 անուն:

Հանդեսը երաժիշտների եկամուտները հաշվել է 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում՝ հիմնվելով աղբյուրների տվյալներ, սեփական գնահատումների եւ մարկետինգային այն ընկերությունների տվյալների վրա, որոնք զբաղվում են երաժշտական շուկայի վաճառքների վերլուծությամբ: U2-ը՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող իռլանդական փոփ-խումբը, ձեւավորվել է Դուբլինում 1976 թվականին: Խմբի ակտիվում կա 22 Grammy մրցանակ, ավելին, քան ունի աշխարհի ցանկացած այլ երաժշտական կոլեկտիվ, եւ 14 ստուդիական ալբոմ, որոնց ընդհանուր տպաքանակը կազմում Է ավելի քան 180 մլն օրինակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել