Armenpress.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռիտեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Նպատակ ունենալով զորակցել սոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց Եկեղեցու կողմից կընծայվի տասը բնակարան` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել