Չինաստանի տարածքում WeChat մեսինջերի միջոցով նոր վիրուս-շորթող է տարածվում, որն սկտիվացել է դեկտեմբերի 1-ին։ Մի քանի օրվա ընթացքում այն վարակել է ավելի քան 100 000 սարքավորում։ Չինաստանի մասշտաբների համեմատ այն այդքան էլ մեծ չէ, բայց եթե խնդիրը չհայտնաբերեին, ով գիտե, թե ինչի կարող էր հանգեցնել այն։ Հայտնվելով սմարթֆոնների մեջ՝ վիրուսը սկսում էր միանգամից 110 յուան պահանջել։
Շորթումների հետ միաժամանակ այն նաև գողանում է Alipay, NetEase, Baidu Cloud Disk, Jingdong, Taobao, Tmall, QQ  և AliWangWang ծառայությունների գաղտնաբառերը։

Ասում են, որ վիրուսը թիրախավորում է միայն Չինաստանի բնակիչներին, սակայն մյուս կողմից WeChat մեսինջերից օգտվում են նաև այլ երկրների բաժանորդները։

Վտանգավոր ծրագիրը կոդավորում է զոհի բոլոր տվյալները և վճարման համար հատկացնում է 3 օր։ Չվճարելու դեպում ապակոդավորման բանալին ավտոմատ կերպով ջնջվելու է սերվերից։ Սակայն մասնագետները նշում են, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Կոդավորման համակարգը շատ թույլ է, իսկ նրա բանալին գտնվում է սարքի մեջ և ոչ թե սերվերի։ Մասնագետներն արդեն ստեղծել են հատուկ գործիք, որն օգնում է սարքն ազատել վիրուսից։ Չինական ոստիկանությունն ուսումնասիրում է խնդրահարույց ծրագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել