Hraparak.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրիտանական պառլամենտն ունի երեք տարբերակ՝ հաստատել մինչ այս ձեռք բերած համաձայնությունները, որոնք ամրագրված են համաձայնագրում, դուրս գալ ԵՄ կազմից առանց պայմանավորվածությունների կամ առհասարակ դադարեցնել «Բրեքսիտի» գործընթացը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Վարչապետը չի պարզաբանել նաեւ, թե որոնք են իր պահստային տարբերակները, եթե հանկարծ որոշում կայացվի դուրս գալ ԵՄ կազմից առանց համաձայնագրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել