Դուք երջանիկ չեք լինի, քանի դեռ կրում եք անցյալի ծանրությունը։ Դուք սխալ եք գործե՞լ։ Դուք անցյալում տհաճ փո՞րձ եք ունեցել։ Բաց թողեք այդ հիշողությունները, քանի որ դրանք ձեզ թույլ չեն տալիս զարգանալ։ Կենտրոնացեք ապագայի վրա։

Մոռացեք անցյալի մասին

Դուք երջանիկ չեք լինի, քանի դեռ կրում եք անցյալի ծանրությունը։ Դուք սխա՞լ եք գործել։ Դուք անցյալում տհաճ փորձ եք ունեցել։ Բաց թողեք այդ հիշողությունները, քանի որ դրանք ձեզ թույլ չեն տալիս զարգանալ։ Կենտրոնացեք ապագայի վրա։

Պատասխանատվություն կրեք ձեր կյանքի համար

Երջանիկ լինելու համար նախևառաջ հարկավոր է ազատ լինել։ Անկախ այն հանգամանքից, թե որքան վատ է իրավիճակը, միշտ դուք եք որոշում, թե ինչպես վարվեք։ Եվ այս ընտրության համար միակ պատասխանատուն դուք եք։ Մի մեղադրեք ուրիշներին ձեր ընտրության համար։

Հարաբերություններ կառուցեք

Սա այն է, ինչ մեզ իրոք երջանկացնում է։ Սերը պետք է մնա գլխավոր նախընտրությունը։

Զբաղմունք գտեք

Զբաղմունքը նույնպես մեզ փոքրիկ ուրախություն է պարգևում, այնպես որ, հետաքրքրությունների շրջանակը հարկավոր է անընդհատ մեծացնել։ Այս կերպ դուք ընդլայնում եք հարմոնիայի հասնելու ձեր ուղիները։ Դուք չեք պատկերացնում, թե որքան հետաքրքիր երևույթներ են մեզ շրջապատում։

Որոշեք, թե ով եք դուք

Մի ապրեք ուրիշի կյանքով, որպեսզի արդարացնեք ուրիշների սպասումները։ Մարդիկ կարող են ձեզանից ցանկացած բան սպասել, մի շարժվեք նրանց թելադրանքով։

Կյանքի համար նպատակ ունեցեք

Երջանիկ լինելու համար ձեզ հարկավոր է կյանքի նպատակ։ Հակառակ պարագայում դուք ցրված կլինեք։ Ձեր նպատակը ձեր ապրելու իմաստն է։

Գնահատեք ձեր ունեցածը

Հեշտ է երջանիկ լինել, երբ դուք երախտապարտ եք։ Ցավոք սրտի, ինչ-որ բանի բացակայությունը նկատելն ավելի հեշտ է, քան դրա առկայությունը։ Մենք չենք կարողանում իրավիճակը ճիշտ գնահատել։ Նայեք ձեր շուրջբոլորը, դուք ունե՞ք այն ամենը, ինչը կարող է երջանկացնել ձեզ։

Դրական մտածեք

Երջանիկ մարդիկ հեռու են մնում վատ մտքերից։ Նրանք ամեն ինչին օպտիմիստորեն են նայում։

Ստեղծագործեք

Ստեղծագործությունը ուժ է տալիս և հաղորդում է դրական լիցքեր։ Դուք ուղղակի անտեսում եք ձեզ շրջապատող անհաջողությունները։

Մի կենտրոնացեք մանրուքների վրա

Հաճախ մանրուքները ձեր երջանկության թշնամիներն են լինում։ Հիշեք՝ անգամ մանր ճեղքերը կարող են խորտակել նավը, քանի որ ժամանակի ընթացքում դրանք աճում են և դառնում իրական խնդիրներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել