Ամեն ինչ պարզ է

Լրատվամիջոցների տարածած գաղտնալման միջոցով պարզվում է, որ անցած ամիսների ընթացքում Փաշինյանի ուշքն ու միտքը միայն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն է եղել։ Պարզվում է նաև, որ անգամ մեծ ցանկության դեպքում Փաշինյանի գլխավոր առաջադրանքը գլխավոր դատախազն ու իր դատախազները չեն կարողանում կատարել, քանի որ անհնարինը անկարելի է իրագործել։ Պարզվում է, որ Քոչարյանի դատը վարող դատավորը, անգամ պաշտոնանկ արվելու և կոռուպցիոներ հռչակվելու սպառնալիքն աչքի առաջ ունենալով` ոչ մի հիմք չի գտնում կալանման որոշում կայացնելու համար։ Պարզվում է, որ անգամ բարձր պաշտոնի ու անձնական բարեկեցության դիմաց ոչ ոչ չի ուզում դառնալ Փաշինյանի քավության նոխազը։ Պարզվում է, որ Փաշինյանի հովանավորչությունն ու բարեխնամությունը ոչինչ են դրա դիմաց պահանջվող օրինախախտումների պատասխանատվության բեռի, մասնագիտական ու մարդկային բարոյականությունը անարգելու զգացողության համեմատ։ Պարզվում է, որ Փաշինյանը չգիտի, թե ինչ է կատարվում իր շուրջը, իր բարձր պաշտոնյաներն ինչ են անում ու ուր են լինում օրվա ընթացքում, ինչ բիզնես ունեն ու ումն են անշախախնդիր հովանավորում, ինչ նպատակով, երբ ու ուր են մեկնում գործուղման։ Պարզվում է, որ ամենակարող ու ամենագետ վարչապետին ով ուզում է` մատների վրա խաղացնում է` ինչպես ուզում է։ Պարզվում է` Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել