Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ցավոք, առաջընթաց չի գրանցել: Տպավորություն է, որ հակամարտող կողմերը կարգավորման բեռը թողնում են ապագա սերունդների ուսերին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, 1992-1996-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

«Ինձ անհարմար է հայաստանյան լրատվամիջոցի հետ խոսել ադրբեջանական իշխանությունների մասին: Ես կնախընտրեի Ադրբեջանում քննադատել ադրբեջանական իշխանություններին, բայց ստիպված եմ խոսել: Իլհամ Ալիևի նախագահության տարիներին բանակցային պրոցեսում, կարգավորման պրոցեսում որևէ դրական տեղաշարժ չկա: Նրանք փորձում են առաջ մղել «օկուպացված տարածքների ազատագրումը»: Բայց դա հնարավոր չէ առանց փոխադարձ զիջումների: Ադրբեջանի ներկայիս իշխանություններն ունակ չեն փոխզիջումների»,- մանրամասնեց Վ. Կազիմիրովը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել