Life.panorama.am-ը գրում է.

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում շարունակվում է լարված մթնոլորտը: Արդեն վեց օր է, ինչ դերասանական կազմը գործադուլ է իրականացնում՝ պահանջով, որ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը հեռանա, եւ տնօրեն ու գեղարվեստական ղեկավար նշանակվեն իրենց թեկնածուները:

Life.panorama.am-ը զրուցել է համազգային թատրոնի դերասան Գագիկ Մադոյանի հետ, ով նշեց՝ իրենց  գործադուլը խաղաղ է, որեւէ արտառոց իրավիճակ չի եղել, նրանք համբերատար սպասում են ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի արձագանքին, որը նախատեսվում էր այսօր:

Խոսելով Վիգեն Չալդրանյանի՝ այս թատրոնում աշխատանքային երկու տարիների մասին՝ Գագիկը նշեց.

«Երկու տարի առաջ այն ժամանակվա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանպատրաստի Վիգեն Չալդրանյանին նշանակեց թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար: Դրան մենք ի սկզբանե դեմ ենք եղել, քանի որ նա իր տեսակով չի համապատասխանում մեր թատրոնին: Այն ժամանակ Վ. Չալդրանյանը ԱՄՆ-ում էր, խոստացավ, որ մեր սառը դատելուց հետո, եթե էլի նրան չկամենանք տեսնել՝ որպես մեր ղեկավար, կհեռանա: Իր ասած՝ սառը դատելուց հետո մենք կրկին նրան չընդունեցինք, սակայն  նա արդեն հայտարարեց, որ որոշողը մենք չենք, այլ նախարարը: Դեռ այն ժամանակ մենք գնացինք Արմեն Ամիրյանի մոտ, ով մեզ ասաց, որ մենք ընդամենը դերասան ենք եւ իրավունք չունենք նման որոշումներ կայացնելու, հետո սպառնաց մեզ՝ ասելով, որ դուք ձերը արեք, իսկ ինքը՝ իրենը: Ապարդյուն եղավ մեր ջանքերն ու բացատրությունները, որ չի կարելի ուրիշ գույն ունեցող մարդուն բերել  մի տեղ, որտեղ նա ոչ մի ընդհանրություն չունի, դրանից տուժում է թատրոնի բալանսը: Հետո Արմեն Ամիրյանի հետ դերասաններով պայմանավորվեցինք, որ Վիգեն Չալդրանյանին հնարավորություն տանք մեկ ներկայացում իրականացնելու: Իսկ արդեն դրանից հետո հասկացանք, որ  կորցնում ենք մեր հանդիսատեին, կորցնում ենք մեր որակն ու տեսակը: Գիտեք, դա համարյա նույնն է, երբ շատ փող ունենալուց հետո հանկարծ զրկվում ես դրանից: Ընթացքում դերասաններով հասկացանք, որ արդեն չենք կարողանում այդ պայմաններում աշխատել, եւ ամենակարեւոր փաստարկը հենց հանդիսատես կորցնելու հանգամանքն է»:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել