Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջուլի Ֆելտոնը ոտքի չափազանց մեծ չափսի պատճառով չի կարողանում հարսանեկան կոշիկ գտնել, գրում է life.ru-ն:

Գրեթե 2 մետր հասակ և 30.5 սմ երկարության ոտնաթաթ ունեցող 49-ամյա Ջուլին սովորաբար կրել է տղամարդկանց կոշիկներ: 24 տարի առաջ նա արդեն մեկ անգամ ամուսնացել է՝ կրելով հարսանիքի համար հատուկ պատվիրած կոշիկներ, սակայն դա հաջող ամուսնություն չէր Ջուլիի համար:

Բրիտանուհին, իր ունեցած տեղեկություններով, երկրում ամենամեծ ոտնաթաթ ունեցող կինն է. Ջուլին կրում է 47 համարի կոշիկ:

Այժմ հարսանիքին պատշաճ տեսք ունենալը բավականին բարդ խնդիր է, քանի որ հարսանեկան կոշիկի պատվերը կարժենա շուրջ 1000 ֆունտ սթերլինգ, ինչը չափազանց թանկ է կնոջ համար: Ջուլին և նրա 44-ամյա փեսացուն հույս ունեն, որ բարի մարդիկ կօգնեն նրանց բաղձալի կոշիկները ձեռք բերելու հարցում:Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել