EasyJet Traveller պարբերականը հրապարակել է զբոսաշրջային վայրերի այլընտրանքը, որտեղ արժե այցելել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

«Լավագույն հասարակական զուգարան» անվանակարգում հաղթել է Մալթայի մայրաքաղաք Վալետայում գտնվող հարդարանքի սրահը: Այն գիշերային ակումբի նման է զարդարված՝ «Ես սիրում եմ Թրեյսի Էմինին» նեոնային պաստառներով:

Հյուրերին սպասարկում է հատուկ աշխատակիցը՝ ժիլետով և փողկապով, իսկ խցիկներում երաժշտություն է հնչում: Զուգարան այցելությունն արժե 30 եվրոցենտ:

Փորձագետները գնահատել են նաև հյուրանոցները և լողավազանները: «Լավագույն հյուրանոց՝ ըստ Instagram-ի հավանումների» կոչմանն արժանացել է  Իբիցայում գտնվող Paradiso in San Antonio-ն, իսկ «Պանորամային տեսարանով լավագույն լողավազան» անվանակարգում հաղթել է Իտալիայում գտնվող Hotel Miramonti լողավազանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել