Հարսնացուն զրկվել է փեսացուի սիրուց և ընտանիքից, երբ ուրախացել է քրոջ վիժման համար: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Հարսանիքների կազմակերպչի խոսքով՝ հարսնացուի քույրը երեք տարի շարունակ չի կարողացել հղիանալ, իսկ դրանից հետո կորցրել է երեխային: Քրոջ հղիության մասին իմանալով՝ հարսնացուն նրան չի հրավիրել հարսանիքի, քանի որ չի ցանկացել բախվել հղիությանն առնչվող խնդիրների հետ, մասնավորապես՝ զգեստը ձևափոխելու:

Մի քանի ամիս անց, երբ կազմակերպիչը կրկին հանդիպել է հարսնացուի և նրա մոր հետ, վերջինին զանհագարել և ասել են, որ դուստրը կորցրել է երեխային:

Երբ մայրը լաց է եղել և հայտնել այդ լուրը, հարսնացուն ասել է, որ սարսափելի ոչինչ չկա. քույրն այժմ ներկա կգտնվի իր հարսանիքին: Դրանից հետո մայրը կազմակերպչին ասել է, որ նրա ծառայությունների կարիքը չկա, քանի որ չի վճարի ծառայությունների դիմաց:

Աղջիկն այդպես էլ չի կարողացել մորը հակառակը համոզել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել