168.am-ը գրում է.

«Բանավեճը ստացվեց, բայց իմ սրտով չստացվեց, որովհետև այսօր աշխարհի հայությունը, Հայաստանի ժողովուրդը, իմ հայրենակիցները սպասում էին, որ ամեն կուսակցության ղեկավար պետք է իր տեսակետը, իր մոտեցումը, իր ծրագիրը կետ առ կետ ներկայացներ»,-Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած մեծ բանավեճին։

«Պետք է ոչ թե գեղեցիկ ասեր՝ զարգացնելու եմ, ծաղկացնեմ, այլ ասեր՝ որ ոլորտն, ինչ սկզբունքով, ոնց է անելու, որովհետև այսօր գիտենք մեր տնտեսական վիճակն էլ, ֆինանսական վիճակն էլ, այլ պետք է ամեն մեկին հնարավորություն տրվեր, ասվեր, օրինակ՝ գյուղատնտեսության հարցը ո՞նց եք զարգացնելու, ի՞նչ գումարներով, թոշակառուների, ուսանողության… Այնտեղ ոնց որ ամեն մեկն ուզենալով մեկը մյուսի հաշվին ինչ-որ դիվիդենտներ շահեր»,- ասաց նա։

Ծառուկյանն ընդգծեց՝ բոլորն էլ ասում են՝ լավ է լինելու, բայց չեն նշում՝ ինչպես. «Այսօր ոչ միլիարդներ ունենք, 6-7 մլրդ պարտք ունենք, պատերազմող երկիր ենք, սկզբունքը պետք է լիներ՝ ոնց պետք է արվի, օրինակ՝ տվյալ ոլորտի զարգացումը»։

Գագիկ Ծառուկյանը գյումրեցեիներին խոստացավ հավաքված բոլոր նամակների պատասխանները տալ. «Նամակները բոլորը կկարդան, Ծառուկյանին կներկայացնեն, ընտրություններից հետո նոր բոլոր նամակների պատասխանները կլինի։ Եթե ես այսօր մի հատ հարց կարգավորեմ, դա ընտրակաշառք են գիտակցելու։ Ծառուկյանը նման բան չի արել, չի էլ անելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել