168.am-ը գրում է.

Եվրակազմակերպությունը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ազովի ծովի իրադրությունը կարգավորելու գործում: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ եւ երկարաժամկետ լուծման ձգտումը ԵԱՀԿ-ի գերակայություններից մեկն է: Ես անհանգստացած եմ վերջերս տեղի ունեցած իրադարձություններից, ես կողմերին կոչ եմ անում լինել զուսպ եւ իրենց տարաձայնությունները լուծել դիվանագիտական ուղիներով: ԵԱՀԿ-ն կտրամադրի իր միջնորդությունը եւ բախումների կանխման միջոցները՝ այդ լարվածությունների թուլացման համար»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Եվրակազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որը դեկտեմբերի 6-ին բացվել է Միլանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել