ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ`մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ  պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Այս մասին նա հայտնել ֆեյսբուքյան իր էջում հրապարակված նկարի միջոցով՝ կից գրելով. «Գնացինք Սանկտ Պետերբուրգ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ առաջնորդները կայանալիք նեղ կազմով խորհրդի նիստում քննարկելու են թվային տնտեսության զարգացման և ինտերնետ շուկայի կարգավորման հարցերը:
Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, առաջնորդները կքննարկեն ինտերնետ շուկայի կարգավորումների ոլորտում արդեն իսկ համաձայնեցված քաղաքականության, ինչպես նաև ցանցային տեխնոլոգիաների զարգացման մի քանի դրույթ:

Ուշակովը մասնավորեցրել է, որ այս տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որը զբաղվում է թվային բնագավառում համատեղ հեռանկարային նախագծերի ընտրությամբ և առաջխաղացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել