«ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխա­վորելու փաստը կուսակցության շատ անդամներ այնքան էլ միանշանակ չեն ընդունել: 

Եվ ահա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այդ հակակրանքը գնալով խորանում է. ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների և ոչ յուրայինների: Եվ Սարգսյանի «սիրելիների ակումբը» գործում է արտոնյալ կարգավիճակում: Միաժամանակ Վիգեն Սարգսյանը սկսել է միանձնյա որոշումներ կայացնել, թե ով ինչ անի, և հատկապես ով ոչինչ չանի, հրապարակային դաշտում ով երևա, ով չերևա: 

Ու պատահական չէ, որ ՀՀԿ քարոզարշավը տա­նում են կուսակցության առաջին չորս համարներում ընդգրկված անձինք, իսկ մյուսները մղվել են երրորդական պլան: 

Միաժամանակ, ըստ մեր աղբյուրների, Վիգեն Սարգսյանը, հակառակ իր ջանքերին, չի կարողանում ղեկա­վարել բոլորին, նրան դեռևս ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները, իսկ մյուսները՝ ոչ»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել