Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կազմել է 2018 թ.-ի իր նախընտրած լավագույն հինգ գրքերի ցանկը և հրապարակել այն իր բլոգում:

«Մեդիտացիայի գործնական ուղղորդումից մինչև ինքնավար զենքի խորը ուսումնասիրություն»,- գրել է Գեյթսը:

Microsoft-ի հիմնադիրը ընթերցանության համար խորհուրդ է տվել Տարա Վեսթովերի «Աշակերտուհին», Պոլ Շարեի «Ոչ ոքի բանակը», Ջոն Քարեյրուի «Վատ արյուն», Յուվալ Նոա Հարարիի «21 դաս XXI դարի համար» և Էնդի Փադիկոմբի «Մեդիտացիա և գիտակցականություն» գրքերը:

Գեյթսը հավելել է, որ գիրքը ցանկացած առիթի համար հիանալի նվեր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել