Facebook-ի տնօրենությունը կողմնակի ընկերություններին թույլ կտա սոցցանցի հիմքի վրա ստեղծել հավելվածներ, որոնք մրցակցություն կկազմեն այնտեղ արդեն գործող ծառայություններին եւ գործառույթներին: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է TechCrunch ճյուղային պորտալը:

Ինչպես պարզաբանում է պորտալը, անցյալում սոցցանցի տնօրենությունը մեկ անգամ չէ, որ սահմանափակումներ է մտցրել կողմնակի մշակողների հավելվածների նկատմամբ, որոնք զգալի չափով նման էին արդեն Facebook-ում առկա ծառայություններին:

Ինչպես նշում է հրատարակչությունը, հիշյալ արգելքի վերացումն «էապես կնվազեցնի այն ռիսկերը», որոնք կապված են Facebook-ի հիմքի վրա հավելվածների մշակման հետ: Բացի դրանից՝ դա սոցցանցն ավելի շահավետ լույսով կներկայացնի կարգավորող մարմինների աչքին: «Բոլոր նրանք, ովքեր Facebook-ին մեղադրում են իր գերիշխող դրության չարաշահման մեջ, կզրկվեն փաստարկներից մեկից»,- արձանագրված է նյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել