Operativ.am-ը գրում է

2014 թվականի առավելագույն ցուցանիշի համեմատությամբ աշխարհում ահաբեկչության զոհերի թիվը կրճատվել է 44 տոկոսով եւ 2017 թվականի արդյունքներով կազմել 18,8 հազար: Այդ մասին ասված է «Ահաբեկչության գլոբալ ինդեքս» զեկույցում, որը դեկտեմբերի 5-ին Լոնդոնում ներկայացրել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace):

Զեկույցի հեղինակները նշում են, որ ահաբեկիչների ձեռքով զոհվող մարդկանց թիվը նվազում է երրորդ տարին անընդմեջ: Որպես դրա հիմնական պատճառներից մեկը նշվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարունակվող թուլացումը Իրաքում եւ Սիրիայում, որտեղ բացարձակ թվերը առավել զգալի բարելավում են արձանագրել:

Սիրիայում ահաբեկիչների կողմից սպանված մարդկանց թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է գրեթե երկու անգամ՝ 2016 թվականի 2,1 հազարի դիմաց մինչեւ 1,1 հազար՝ 2017 թվականին: Իրաքում 2017 թվականին մոտավորապես 4,5 հազար սպանված է եղել՝ մեկ տարի առաջվա գրեթե 9,8 հազարի համեմատությամբ: Զեկույցի համաձայն՝ 2017 թվականին աշխարհում մարդկային զոհերի հանգեցրած ահաբեկչական գործողություններ են կատարել 169 խմբավորումներ:
Դրանում նշվում է, որ գլոբալ ահաբեկչությունը 2017 թվականին 52 մլրդ դոլարի վնաս է պատճառել համաշխարհային տնտեսությանը, ինչը 42 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ: Մարդկային զոհերի հանգեցրած ահաբեկչական գործողություններ են կատարվել աշխարհի 67 երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել