Tert.am-ը գրում է

Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում 107 տարեկանում կյանքից հեռացել է YouTube-ի ամենատարեց բլոգերը՝ Մաստանամմա անունով տատիկը: Ինչպես գրում է Life.ru-ն, տարեց կինն իր Country Foods YouTube-յան ալիքը բացել էր երկու տարի առաջ՝ ծոռի և վերջինիս ընկերոջ խորհրդով, և շատ կարճ ժամանակում իր պարզությամբ ու յուրահատուկ բաղադրատոմսերով գրավել է միլիոնավոր օգտատերերի սրտերը:
Մի քանի ամիս առաջ երկրպագուներին անհանգստացրել է այն փաստը, որ Մաստանամման այլևս տեսանյութեր չի հրապարակում, իսկ այժմ հայտնի է դարձել, որ տարեց բլոգերը մահացել է հիվանդության դեմ պայքարից հետո:
Իր տեսանյութերում Մաստանամման պատմում էր տասյակ յուրահատուկ ճաշատեսակների պատրաստման գաղտնիքները՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է համեղ ուտեստ պատրաստել միայն դանակի, պարզ սպասքի և խարույկի օգնությամբ: Ընդ որում՝ նրա պատրաստած ուտեստներն անգամ մատուցվում էին ավանդական եղանակով՝ բանանի տերևների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եքկարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել