Մեծ Բրիտանիայի Միդլսբրո քաղաքում դեղագործ Միտեշ Պատելը սիրեկանի հետ համատեղ կյանք սկսելու նպատակով իր կնոջը սպանելու համար դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, հաղորդում է Sky News-ը:

Պատելը իր կնոջն ինսուլին է ներարկել, որից հետո խեղդել տանը եղած սուպերմարկետի փաթեթով: Այնուհետև նա զանգահարել է ոստիկանություն և հայտարարություն արել կողոպուտի վերաբերյալ՝ մեղքն իր վրայից հեռացնելու համար:

Հանցագործության բացահայտմանը նպաստել է ամուսինների հեռախոսների մեջ ներբեռնված «Առողջություն» հավելվածը, որի միջոցով հնարավոր է եղել ստուգել տղամարդու և կնոջ տեղաշարժը:

Դատարանի կողմից Պատելը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման:

Պատելը որպես սպանության պատճառ նշել է ապահովագրությունից ստանալիք 2 միլիոն դոլարով սիրեկանի հետ Ավստրալիա մեկնելը և նոր կյանք սկսելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել