Մարդկանց մեծ մասը բավականին արագ կյանք է ապրում, և այդ արագահոս կյանքի ընթացքում առողջ սնվելու ժամանակ չի մնում։ Արդյունքում մենք սնվում ենք վնասակար սննդով, որը ծանրաբեռնում է մեր օրգանները։ Եթե անգամ այսօր այդ մոտեցումը համարվում է արդարացված, այնուամենայնիվ, այն մի շարք վնասներ է հասցնում օրգանիզմին։

Ձեզ ենք ներկայացնում առողջ մթերքներ, որը ցանկացած մարդ կարող է հեշտորեն ընդգրկել իր սննդակարգի մեջ։

Բազուկ

Այս բույսը հարուստ է մետաղով, կալցիումով և բետաին հակաօքսիդով, որը բույսին կարմիր գույն է հաղորդում։ Բետաինը բարելավում է բջիջների կառուցվածքը և վերականգնում է երիկամների բջիջները։ Երիկամը մեզ պաշտպանում է օգտագործվող վնասակար նյութերի ազդեցությունից, այնպես որ, այս բույսի բնական օգնությունը ավելորդ չի լինի։

Սոխ և սխտոր

Այս երկու բանջարեղենն էլ իրենց մեջ ֆլավոնիդներ են պարունակում, որը նպաստում է գլյուտենի՝ ամենահզոր հակաօքսիդանտներից մեկի արտադրությանը։ Նրանք երիկամներին օգնում են հակաօքսիդացնող նյութերի արտադրության հարցում։ Բացի այդ՝ այս բույսերը թեթևացնում են նաև երիկամների աշխատանքը՝ շնորհիվ իրենց հակաբակտերիալ և ամրապնդող հատկության։

Կիտրոնով ջուր

Ցիտրուսային մրգերը մարսողական համակարգի առաջին օգնականներն են, քանի որ նրանք հարուստ են վիտամին C-ով։ Նրանք ակտիվացնում են երիկամներում առկա ֆերմենտները, որոնք թունավոր նյութերը ջրի մեջ լուծվող են դարձնում և մաքրում են աղիքները։ Այսպես բոլոր վտանգավոր նյութերը կարելի է հանել օրգանիզմից։

Յոգուրտ

Յոգուրտներում շատ պրոբիոտիկներ կան, որոնք օգտակար բակտերիաներին օգնում են ամրապնդել բնական միկրոֆլորան և բարելավում են օրգանիզմի իմունային գործառույթները։

Վարունգ

Վարունգը շատ օգտակար բանջարեղեն է։ Նրա առավելություններից մեկն օրգանիզմը թունավոր նյութերից ազատելն է, որը կատարվում է մարսողական համակարգի լավացման և երիկամները մաքրելու հաշվին։ Վարունգը սնում է մեզ ջրով և հանդիսանում է մեզի առաջացման բնական միջոց, որը թույլ է տալիս օրգանիզմին թունավոր նյութերը դուրս մղել արյան և աղիքների միջից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել