Ամերիկացի գիտնականները դեպրեսիան հայտնաբերելու նոր մեթոդ են առաջարկել։

Սթենֆորդի համալսարանի գիտնականները օգտագործել են 189 մարդուց վերցրած 50 ժամանոց հարցազրույցներ պարունակող տվյալների հավաքածու։ Յուրաքանչյուր տեսանյութը ներկայացվել է մարդու երեսի 3D մոդելավորմամբ։ Այս կերպ գիտնականները ցանկացել են բացահայտել դեպրեսիայի ժամանակ մարդու դեմքի արտահայտությունը և խոսքի տոնայնությունը։

Համակարգը ստեղծելու համար նրանք օգտագործել են նեյրոցանց, իսկ որպես տվյալներ հիմք են ընդունել ձայնագրություններ, տեքստային նյութեր և մասնակիցների 3D մոդելներ։ Վերլուծության ժամանակ նեյրոցանցը մի քանի չափորոշիչներով սովորել է առանձնացնել խանգարման նշանները։

Վերջում հեղինակները նեյրոցանցի աշխատանքը համեմատել են առողջ մարդկանց հետազոտելու ժամանակ ստացված տվյալների հետ։ Պարզվել է, որ ստեղծված ալգորիթմը միջինը 3,76 նիշով է շեղվում, որը երաշխավորում է դեպրեսիայի բացահայտման 85% հավանականություն։ Հետազոտության մեջ նշվում է, որ այս մեթոդի առավելությունը՝ սմարթֆոնների օգնությամբ դեպրեսիան ախտորոշելն է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել