Ինչ-որ բան իրոք շատ լավ հիշելու համար հարկավոր է ամբողջությամբ խորանալ թեմայի մեջ։ Ֆեյնմանի մեթոդը կբացահայտի ձեր գիտելիքների բացը և կօգնի լրացնել այն։

Հաճախ պատահում է այնպես, որ դուք հասկացել եք նյութի ողջ էությունը, սակայն որոշ մասնիկներ չեք հիշում։ Ձեզ թվում է, որ դուք սովորել եք և շատ լավ եք տիրապետում նյութին, սակայն երբ փորձում եք բացատրել, հասկանում եք, որ այդպես չէ, և ձեր գիտելիքները մակերեսային են։

Այսպիսի իրավիճակում չհայտնվելու համար ձեր գիտելիքները փորձարկեք Ֆեյնմանի մեթոդի օգնությամբ։

Ո՞րն է մեթոդի էությունը

Այսպես՝ դուք ինչ-որ բան եք սովորել կամ էլ ցանկանում եք ստուգել ձեր գիտելիքները։ Մեթոդի էությունն այն է, որ դուք ձեր նյութը պետք է բացատրեք մեկ այլ մարդու, ով անտեղյակ է դրանից։ Միևնույն ժամանակ, այդքան էլ կարևոր չէ այդ մարդու ներկայությունը։

Թղթի կտոր վերցրեք, դրա վրա գրեք ձեր թեմայի անվանումը և սկսեք բացատրել այն։ Պատկերացրեք, որ դուք գրում եք ինչ-որ մեկին, ով ընդհանրապես գաղափար չունի ձեր թեմայից։

Ինչպե՞ս է այն աշխատում

Դեռևս դպրոցական տարիներից շատերը սովորել են նյութերն անգիր անել։ Մենք նշում ենք տերմիններ, սակայն այդքան էլ չենք հասկանում դրանց իմաստը։ Հաճախ դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ ծուլանում ենք գտնել տերմինի բացատրությունը, այլ այն պատճառով, որ ամեն ինչ անգիր ենք անում։

8-ամյա երեխային որևէ բան բացատրելիս դուք չեք կարող տերմիններ և բարդ բառեր օգտագործել։ Դուք ստիպված ամեն ինչ հեշտացնելու և ավելի հասկանալի եք դարձնելու։ Շատ շուտով դուք կհայտնաբերեք հատվածներ, որոնք չեք կարող բացատրել պարզ բառերով և ոչ թե այն պատճառով, որ երեխան փոքր է, այլ այն պատճառով, որ դուք ուղղակի չեք հասկացել դրա իմաստը։

Եթե դուք հեշտորեն կարողանաք գրել բացատրությունը, ապա այն մեկ անգամ էլ կարդացեք և կասկածի տակ դրեք այն հատվածները, որոնք անտրամաբանական կամ բարդ են թվում։ Փորձեք դրանց բացատրությունն ավելի մանրակրկիտ գրել, որ կարդալիս անգամ երեխան հասկանա։

Ո՞ր դեպքում կարելի է օգտագործել այս մեթոդը

Այս մեթոդի օգնությամբ դուք կարող եք ստուգել ձեր գիտելիքները։

Այն ձեզ կօգնի ոչ միայն սովորելու ընթացքում, այլ նաև աշխատանքի։ Օրինակ՝ դուք այն կարող եք օգտագործել զեկույցներ պատրաստելիս։ Պարզ խոսքը միշտ ավելի հեշտ է հասկացվում և հիշվում։ Ֆեյնմանի մեթոդը ձեզ կօգնի առավելագույնս հեշտացնել ձեր զեկույցը և համոզվել, որ բոլորը կհասկանան այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել