Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի և դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ Վարչապետը լայվով ընդունել է այդ փաստը՝ հավելելով, որ ԱԱԾ պետին հանձնարարել է ապահովել դատավորի անվտանգությունը։ Խոսակցության այդ հատվածը, վարչապետի պնդմամբ, հանվել է հրապարակված ձայնագրությունից։

Բայց որևէ բացատրություն չներկայացվեց, ըստ իս, ավելի կարևոր հատվածի մասին՝ 2։25-2։32 վայրկյանների։ Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը հարցնում է ԱԱԾ պետին՝ ի՞նչ նորություն կա Քոչարյանի վերաբերյալ։ Պատասխանը՝ բառացի. «Քոչարյանի հետ կապված՝ դատարանում լսում են, հեսա կտան բանը (էլ ի՞նչը՝ բացի կալանքից)։ Քոչարյանը հեսա կըլնի»։ Ի՞նչ գիտեր գործադիրը, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու։

Հետևությունները ցավալի են։ Շուտով, երբ ՀՀ քաղաքացիների 70-80%-ը վստահության քվե տա իշխող ուժին, մարդու իրավունքները, իրավական մշակույթը հայտնվելու են «ուղիղ նշանառության տակ»։

Ո՞վ է կանգնելու դրանց պաշտպանության դիրքերում։ Ո՞վ էր իրավական մշակույթի իսկական կրող և ո՞վ՝ ընդամենը շահագործող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել