Գիտնականները խորհուրդ են տալիս այն տարածքներում, որտեղ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում, պետք է առնվազն երեք սենյակային բույս ունենալ։ Սենյակային ծաղիկները պետք է ընտրել ոչ միայն գեղեցկությամբ, այլև ըստ նրանց օգտակարության։ Քաղաքային բնակարաններում այնպիսի բույսեր են անհրաժեշտ, որոնք կմաքրեն տան օդը փոշուց, մանրէներից և թունավոր նյութերից, կհարստացնեն այն թթվածնով, կհագեցնեն բույրով և ֆիտոնցիդներով։ Պետք է նաև իմանալ, որ կան բույսեր, որոնք ավելի շատ օգուտ են բերում խոհանոցում, որտեղ, որպես կանոն, բարձր խոնավություն է, տոթ է և տաք։ Կան բույսեր, որոնք օգնում են առողջացնել մթնոլորտը աշխատասենյակում՝ հանելով համակարգչի, սքաների և հեռուստացույցի էլեկտրամագնիսական ճառագայթման բացասական ազդեցությունը։ Կան սենյակային բույսեր, որոնք շատ օգտակար են ննջարանում։

1. Քլորոֆիտում

Այս ծաղիկը տարածքները առողջացնելու առումով իսկական չեմպիոն է։ Մի քանի նման բույսը լրիվ բավարար է բնակարանում առկա սինթետիկ նյութերի արտանետած ֆորմալդեգիդը կլանելու համար։ Իսկ եթե ծաղկամանների մեջ նաև ակտիվացված ածուխ դնեք, քլորոֆիտումի մաքրող հատկությունները մի քանի անգամ կավելանան։ Այս սանիտարը սպանում է նաև վնասակար մանրէներին։ Ի դեպ, պատահական չէ, որ քլորոֆիտումները երբեք չեն ախտահարվում վնասատուներով։

2. Ֆիկուս

Օժտված է ֆիտոնցիդային հատկություններով, մաքրում է օդը թունավոր նյութերից, այդ պատճառով էլ խոհանոցի կամ պատուհանները դեպի բանուկ փողոց դուրս եկող սենյակի համար սա իսկական հրաշք է։ Ֆիկուսը նաև խոնավացնում է օդը և հարստացնում է այն թթվածնով։

3. Խորդենի

Խորհուրդ է տրվում պահել ննջարանում։ Խորդենու արտադրած օգտակար միացությունները հանգստացնող հատկությամբ են օժտված, ինչը շատ կարևոր է սթրեսի և անքնության դեպքում։ Նա նաև կենսաբանական ակտիվ նյութեր է արտազատում, որոնք սպանում են ստաֆիլոկոկներն ու ստրեպտոկոկները, դեզինֆեկցում են տարածքները և քշում են ճանճերին, այնպես որ, խոհանոցում էլ այն շատ տեղին կլինի։ Բույսը քմահաճ չէ և շատ արագ բազմանում է։

4. Ալոե

Այս բույսը գիշերը թթվածին է արտադրում և կլանում է ածխաթթու գազը, այդ պատճառով էլ նրա իսկական տեղը ննջարանում է։ Բացի այդ՝ ալոեն իսկական շտապ օգնություն է տան մեջ։ Լվացած տերևները կարելի է դնել արյունահոսող կամ վարակված վերքի վրա։ Ալոեի հյութն օգնում է գլխացավերի և մրսածության դեպքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել