Tert.am-ը գրում է.

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում գործող Duty Free խանութում «Արցախ» բրենդի ալկոհոլային խմիչքների վաճառքը խիստ բարկացրել է տեղի ադրբեջանցիներին, ինչի կապակցությամբ Սերբիայում Ադրբեջանի դեսպանությունն անգամ բողոքի նոտա է հղել Սերբիայի իշխանություններին:

Ինչպես գրում է ադրբեջանական Report գործակալությունը, խմիչքները վաճառվել են խանութի Armenian Flavours անվանումը կրող հատուկ անկյունում: Այստեղ վաճառվել են «Արցախ» բրենդի գինիներ, կոնյակներ և օղիներ:
Հայտնի է, որ ադրբեջանական կողմը պահանջել է, որ ապրանքներն անհապաղ հանվեն վաճառքից:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ խմիչքներն արդեն դուրս են բերվել խանութից:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել