Ամուսինները միայն մի քանի տասնամյակ համատեղ կյանքից հետո են միայն դադարում դատարկ բաների պատճառով վիճելուց և  վեճերին սկսում են հումորով վերաբերել։ Այսպես են կարծում սոցիոլոգները, փոխանցում է Emotion-ը։

Կալիֆոռնիայի համալսարանից Էլիս Վերսթենի գլխավորած գիտնականների թիմին հետաքրքրել է այն, որ հաճախ տարբեր մանրուքների շուրջ վեճերի կամ դրանց հետ կապված դժգոհությունների պատճառով ամուսնալուծություններ են գրանցվում և ընտանիքներ քայքայվում։

13 տարի տևած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդ զույգերը վիճելիս ավելի ագրեսիվ վարք են դրսևորում։ Սակայն դա բոլորովին բնորոշ չէ այն զույգերին, որոնք միմյանց հետ ավելի քան երկու տասնամյակ ապրել են։

Բացի այդ, միևնույն զույգի վարքագիծը ժամանակի ընթացքում փոփոխվել է՝ վեճերն այլևս սուր չեն եղել, ինչպես նաև կյանքից ավելի շատ են հաճույք ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել