ՌԴ իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանին «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիր մատակարարել, գրում է kommersant.ru-ն:

ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը, հավանական սպառնալիք է ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի համար:

««Բալ»-ի Ադրբեջանին մատակարարման հարցն օրակարգից դուրս է: Պատճառն այն է, որ վերջին տարիներին համալիրի X-35 դասի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախների խոցման համար և մենք չէինք ցանկանա, որ տվյալ զինատեսակը կիրառվի ղարաբաղյան հակամարտությունում»,- մանրամասնել է ՌԴ բարձրաստիճան աղբյուրը:

Նշվում է, որ Մոսկվան էական վնաս չի կրի տվյալ գործարքի չեղարկումից և սա դժվար թե հանգեցնի ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցմանը:

Վերջին տարիներին Բաքուն 5 մլրդ դոլարի ռուսական զենք և ռազմական տեխնիկա է գնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել