Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է ТАСС-ը:

Նիստը կկայանա դեկտեմբերի 14-ին: Կառույցում այժմ նախագահում է  Ադրբեջանը:

Զախարովայի խոսքով` կդիտարկվի տնտեսական համագործակցության ոլորտում  տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել