«Թեև Ամանորին մնացել է 26 օր, բայց Հայաստանի հանգստյան տներն ու հյուրանոցներն արդեն զբաղ­ված են: Ընդ որում, Հայաստանի հանգստյան տներում Ամանորն անցկացնելը տարեցտարի ավելի ու ավելի թանկ հաճույք է դառնում: 

«Ժողովուրդ» օրաթերթը փոքր հարցախույզ է իրականացրել ու պարզել՝ Նոր տարին տանը դիմավորելու և անցկացնելու համար ծախսվում է միջինը 300-350 հազար դրամ, իսկ Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի հանգստյան տներում, հյուրանոցներում ամանորյա փաթեթների արժեքը սկսվում է հիմնականում 500 հազար դրամից: 

Իսկ եթե ընտանիքը բազմամարդ է, այդ թիվը կարող է հասնել, անգամ գերազանցել 1 մլն դրամը: Տուրիստական գործակալություններից շատերի պնդմամբ՝ հայաստանցիների մեծ մասը հիմնականում նախընտրում է ամանորյա հանգիստն անցկացնել Վրաստանում, Դուբայում և Եգիպտոսում, քանի որ գներն ավելի մատչելի են. միայն Վրաստանում կարելի է Ամանորն անցկացնել 200- 300 դոլարի սահմաններում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել