«Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Բարգա­վաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը երեկ Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտա­րարել է, որ ընտրություններից հետո բացել է տա­լու տարածքի բոլոր ընտրատեղամասերը՝ վերա­հաշվարկի համար: 

Իր բոլոր վստահվածներին ցուցում է տրված հանգիստ հետևելու հատկապես ռեյտինգային թեկնածուների քվեաթերթիկների հաշվարկին, անաղմուկ ֆիքսել տվյալները, իսկ հետո, երբ կբացվեն տեղամասերը, ու կպարզվի, որ մեկ թեկնածուի թերթիկը դրվել է մյուսի թերթիկների մեջ, կհարուցվեն քրեական գործեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել