«Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե Մաշտոցի 47 հասցեի շենքը պատրաստվում են տրամադրել Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որպես առաջին տիկնոջ նստավայր: 
Մինչ մենք մտածում էինք՝ ինչպես և ումից ճշտել այդ տեղեկությունը, երեկ այդ մասին գրեց «168.ժամ»-ը: 

Հիշեցնենք, որ Մաշտոցի 47-ում առայժմ տեղա­կայված է ՀՀ նախագահի նստավայրը: Նախագա­հականի աշխատակցից հետաքրքրվեցինք՝ երբ են պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26: Ասաց՝ երբ օրենքը կստորագրվի նախագահի կողմից, այն ուժի մեջ կմտնի, այն ժամանակ կխո­սենք այդ մասին: 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի ընտրվելուց առաջ այս շենքը, որը նախկինում կառավարության ընդունելությունների տունն էր, վերանորոգվել, վերապրոֆիլավորվել էր ՀՀ նա­խագահական նստավայրի, սակայն որպես նախագահի նստավայր աշխատասենյակների քանակի և շենքի օպտիմալության առումով հարմար չէր: Հիմա, ըստ էության, «ռակիրովկա» է տեղի ունե­նալու՝ Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի «մեկ սենյականոցից» տեղափոխվելու է Մաշտոցի 47,  չնայած պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել