Operativ.am-ը գրում է

Բելգիացի կինը առանց կոնտակտային լինզաները հանելու ցնցուղ է ընդունել և արդյունքում զրկվել մեկ աչքից, այս մասին գրում է Daily Mail-ը:

Պետրվա Վան Կալմտաուտ անունով կինն իր հանգստյան օրերին առագաստային սպորտով զբաղվելուց հետո եկել է տուն ու ցնցուղ ընդունել, սակայն չի հանել աչքերի լինզաները:

Հաջորդ օրը կինը սուր ցավեր է զգացել աչքի հատվածում, արդեն մեկ օր անց առավոտյան ցավն ավելի է ուժգնացել:

Կինը բժիշկի է դիմել, որն էլ նրան համապատասխան դեղեր է նշանակել, սակայն իրավիճակը կարգավորվելու փոխարեն միայն է՛լ ավելի էր բարդանում: Ավելի ուշ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են Acanthamoeba տեսակի ամեոբա, վիրաբույժները երկու անգամ փորձել են հեռացնել այն, սակայն արդեն շատ ուշ էր: Ի վերջո բժիշկները ստիպված եղան հեռացնել կնոջ աչքը:

Վիրահատությունից հետո կինը 3 տարի ստիպված է եղել աչքի վրա վիրակապ կրել, հետագայում նրա համար աչքի պրոթեզ է պատրաստվել:

«Հիմա, երբ վերջապես հայտնվել է պրոթեզը՝ առաջինը, ինչ ես պատրաստվում են անել, դա ամբողջ գիշեր դիսկոտեկում անցկացնելն է», - անկեղծացել է կինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել