Operativ.am-ը գրում է

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել են «Ռուսաստանի մեծագույն անուններ» մրցույթի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ ՌԴ 42 օդանավակայան նոր անվանում է ստանալու:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը քվեարկության արդյունքներով կանվանակակոչվի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու պատվին:

Մրցույթին մասնակցել է Ղրիմի շուրջ 255 000 բնակիչ: Կեսից ավելին՝ 130 000-ը, քվեարկել է Այվազովսկու օգտին, մեկ երրորդը՝ Եկատերինա Երկրորդի և մոտ 50 000 մարդ՝ ծովակալ Նախիմովի օգտին: Նախնական ցուցակում 12 անուն էր ընդգրկված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել