Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում, հատկապես 2016 թվականի ապրիլ ամսից սկսած, մի շարք միջազգային խոշոր ընկերություններ լքեցին Ադրբեջանի Հանրապետության տարածքը:

Այդ ժամանակահատվածից սկսած՝ ադրբեջանական մամուլի տարբեր ներկայացուցիչներ անդրադարձան հարցին, ու գնալով հաստատվում էր այն վարկածը, որ միջազգային կազմակերպությունները լքում են Ադրբեջանը, քանի որ վախենում են պատերազմից: Ադրբեջանի վարած պատերազմական քաղաքականությունից ստիպեց, որ ապրիլից հետո մի քանի ամիսների ընթացքում մի խոշոր ընկերությունների մի մասը, դեռ Ադրբեջանում չհաստատված, խզի պայմանագրերը, մյուս մասն էլ հաշված ամիսների ընթացքում լքեց երկիրը: Մի քանի ամիսների ընթացքում հավաքվել էր հսկայական ցուցակ, որտեղ ներառված էին պետության հետ պայմանագիր խզած ընկերությունների անունները:

Այս դեպքում պատճառն այն էր, որ տարիներ շարունակ ադրբեջանական կողմը բոլորին համոզել էր, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նորմալ բանակ, ու նրան հաղթելը ժամերի հարց է: Սակայն Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանին ոչ միայն հաղթելը հեշտ չէ, այլ մեծ է հավանականությունը, որ այդ փոքր երկրից մեկ արկ կարող է գալ ու ընկնել հենց այդ միջազգային ընկերությունների շենքերի տանիքներից մեկին:

Մինչև հիմա շարունակվում է այս վիճակը Ադրբեջանը, ու դա առավել մեծ թափ է ստանում հատկապես այն շրջանում, երբ Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը սկսում է գործողություններ իրականացնել և պատերազմին տանող հայտարարություններ կատարել:

Ադրբեջանն արդեն լքում են խոշոր նավթային կազմակերպություններ՝ «Chevron»-ը և «Exxon Mobil»-ը: Թե ինչն է ստիպել ամերիկյան այս հսկաներին լքել նավթով հարուստ Ադրբեջանը, մնում է միայն եզրակացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել