Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը: Մեզ հետ զրույցում Արտաշեսը տեղեկացրեց, որ արդեն մի քանի ամիս է թատրոնում աշխատում է ոչ միայն որպես դերասան, այլեւ որպես փոխտնօրեն:

«Երեք տարի աշխատել եմ որպես գեղարվեստական ղեկավարի օգնական ու այդ ընթացքում շատ բան եմ սովորել, իսկ արդեն մի քանի ամիս առաջ առաջարկ  ստացա ստանձնել փոխտնօրենի պաշտոնը, որը ինձ շատ ոգեւորեց. Ուրախ եմ, որ վստահության եմ արժանացել: Իհարկե, այս պարագայում դերասանի կարիերան է տուժում, բայց թատրոնը մի պետություն է, ընտանիք, որտեղ շատ անելիքներ կան, իսկ ես շատ սրտացավ եմ մեր թատրոնի համար: Հիմա փորձում եմ իմ մասով պահպանել թատրոնի ավանդույթները ու նաեւ զարգացնել այն»,- պատմեց Արտաշես Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ հիմա ստիպված է ավելի քիչ խաղալ, դրանից միայն սկզբում է սրտնեղել, բայց նկատեց.

«Մարդ պետք է կարողանա ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնել, իմ պարագայում այդ որոշումը ի բարօրություն էր թատրոնի եւ ինձ»:

Արտաշես Մխիթարյանն այժմ նկարահանվում է «Նռան հատիկ» հեռուստասերիալում, խոսելով այս աշխատանքի մասին՝ դերասանը պատմեց.

«Այս սերիալում աշխատանքային առաջին իսկ օրից շատ հանգիստ եմ աշխատում: Համերաշխ խումբ է, որը շատ կարեւոր է ստեղծագործ մարդու համար: Այստեղ դերասանների ցանկությունները հաշվի են առնվում ու աշխատում են՝ ի շահ նրա: Իմ կերպարի հետ կապված հետաքրքիր զարգացումներ կան, այս պահին խաղում եմ հինգ ամսական փոքրիկի հետ, որը շատ պարտավորեցնող է: Հուսանք հանգուցալուծումներն էլ շատ հետաքրքիր կլինեն, իսկ ես անձամբ փորձում եմ իմ մասով անել առավելագույնը ու իրականություն դարձնել սցենարիստի՝ Դիանա Գրիգորյանի, ցանկությունները»:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել