Armlur.am-ը գրում է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. 56-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակչին: 
Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի՝ 1962թ. ծնված բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի հուլիսի 8-ին հոգեհացից հետո ծագած վիճաբանության արդյունքում՝ նույն մարզի բնակիչների կողմից, ովքեր եղբայրներ են՝ ծնված 1980 և 1989թթ.: Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, հոգեհացի արարողությունից հետո համագյուղացիների միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ եղբայրներից կրտսերը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը, ակնհայտ արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկա գտնվողների նկատմամբ, հայհոյել է՝ իրեն արված դիտողության պատճառով, բռնություն գործադրել համագյուղացիների նկատմամբ, ինչին միջադեպին ներկաները պատասխանել են՝ փոխադարձ հարվածներ հասցնելով նրան: 

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել